Սոնա Մանուկյան
Համահիմնադիր և Թրեյներ
«Միայն նրանք, ովքեր ձգտում են աբսուրդին, կարող են հասնել անհնարինին»
«Միայն նրանք, ովքեր ձգտում են աբսուրդին, կարող են հասնել անհնարինին»
«Միայն նրանք, ովքեր ձգտում են աբսուրդին, կարող են հասնել անհնարինին»
Deep Agency-ի Art director և Deep ակադեմիայի Գրաֆիկ դիզայնի թրեյներ Սոնան ունի տասը տարվա փորձ վեբ, գրաֆիկ և խաղերի դիզայնի ոլորտներում: Նկարել և դիզայն է արել այնպիսի հայտնի խաղեր, ինչպիսիք են Luxor City, Magic Pearls, Battle of Vikings, Fruit Shake և Queen խաղերը:
Որպես Senior designer և Art director աշխատել է Հայաստանի (Frismos), Շվեյցարիայի (Avest Art), Անգլիայի (BetConstruct), Արաբական Միացյալ Էմիրությունների (Equiti), ԱՄՆ-ի (Gold Games) և այլ երկրների մի շարք կազմակերպություններում:
Բացի համակարգչային «նկարչությունից», Սոնան նկարում է նաև գրիչով, մատիտով, ածուխով, վրձինով… այն ամենով, ինչն իր մեջ գույն ունի: Սոնան ապրում է դիզայնով ու ստեղծելով, իսկ նրա էնտուզիազմով չվարակվելը անհնար է:
Նրա կարգախոսն է. «Եթե ունես ձգտում և պատրաստ ես աշխատել, ոչ մի խոչընդոտ չի կարող քեզ կանգնեցնել քո ճանապարհին»: