Այս դասընթացը ձեզ կսովորեցնի, թե ինչպես օպտիմալացնել վեբ կայքերի կոնտենտը և ունենալ հնարավոր ամենաբարձր վարկանիշը: Գուգլ որոնման թեորիան և այլ որոնողական համակարգերի ալգորիթմները նույնպես կսովորեք այս դասընթացի ժամանակ: Ընդամենը մեկ ամսում դուք կտիրապետեք վեբ օպտիմալացման գործիքներին, ձեռք կբերեք պրակտիկ հմտություններ, որոնք կօգնեն ձեզ դնել ձեր կարիերայի հիմքը թվային մարքեթինգում: Այս մեկամսյա դասընթացը ներառում է օն-փեյջ և օֆֆ-փեյջ օպտիմալացում, տեղական և միջազգային լսարանի համար օպտիմալացում, վեբ կայքերի, կոնտենտի օպտիմալացում և վերլուծություն:
Մենք ձեզ կսովորեցնենք ինչպես կառավարել վեբ կայքի էջերը, URL կառուցվածքը, հեդեր սեկցիան, կոնտենտը, նկարը, թեգերը և այլն: Մեր հիմնական առաջնահերթությունն է` սովորեցնել ուսանողներին այնպես օպտիմալացնել վեբ կայքերը, որ դրանք գրավեն Գուգլ բոտերին և տպավորեն օգտատերերին՝ բերելով ավելի շատ տպավորություններ, քլիքեր, այցելություններ: Մեր SEO դասընթացը կօգնի ուսանողներին հասկանալ վեբ կայքի համար լավ արդյունքներ գրանցելու գաղտնիքները և հեռու կպահի որոնողական համակարգի սպայդերներից:
Գիտելիք
- Տեսական և գործնական գիտելիքներ
- Խորը և գրագետ հիմք՝ SEO մասնագետ դառնալու համար
- Օն-փեյջ և օֆֆ-փեյջ SEO գիտելիքներ
Փորձ
- Google Search Console
- Keyword planner tools
- Linkbuilding stratagy
Կարիերա
- Սեփական ղեկավարը լինելու ազատություն
- Բարձր վարձատրվող աշխատանք գտնելու մեծ շանսեր
- Կարիերայի անդադար աճի ապահովում
Մինչդեռ օն-փեյջ օպտիմալացումը վերաբերում է այն գործոններին, որոնք կարող եք կառավարել ձեր էջում, օֆֆ-փեյջ օպտիմալացումը վերաբերում է ձեր վեբ կայքից դուրս դասակարգվող գործոններին:
Դուք կկարողանաք բարձրացնել կայքերի կարևորությունը և նրանց համար հասնել ավելի բարձր վարկանիշավորման, որի շնորհիվ պրոդուկտները ավելի մոտ կդարձնեք պոտենցիալ հաճախորդներին:
Ճիշտ բանալի բառերը ճիշտ տեղում դնելը ձեզ կօգնի բարելավել վեբ կայքերը, դրանց կոնտենտը, որի շնորհիվ էլ դուք կլինեք ոլորտում առաջատար և պահանջված SEO մասնագետ:
Դուք չեք գնի տրաֆիկ, դուք այն ձեռք կբերեք օրգանական ճանապարհով: Կայքի անալիտիկան և վեբ կայքերի առաջխաղացումը ձեր SEO կարիերայի անբաժան մասը կկազմի:
Դասընթացի ավարտին ուսանողները Deep ակադեմիայի կողմից ստանում են սերտիֆիկատ:
Մասնակցելով Google Ads-ի օնլայն դասընթացին, կարծիքս միանշանակ դրական է, քանի որ ստացել եմ բավական խիտ ու բազային գիտելիքներ։ Սա նաև շատ ողջունելի նախագիծ է այս արտակարգ դրության պայմաններում ինքնակրթվելու և զարգանալու համար։
Սա մի մեծ ուսումնական փորձառություն էր՝ ընկերական մոտեցմամբ ու մոտիվացնող մթնոլորտով: Հատուկ շնորհակալություն Գրաֆիկ Դիզայնի թրեյներ Սոնային՝ իր նվիրվածության և կատարած աշխատանքի համար: Ուրախ եմ ունենալ Deep-ին որպես իմ կարիերայի մի մաս:
Շատ շնորհակալ եմ տված գիտելիքների և լավ վերաբերմունքի համար, հատկապես Սոնային:
Շատ շնորհակալ եմ Deep Academy, ինչպես նաև Սոնա ջան:
Եթե մի քանի տասնյակ անգամ ընտրելու լինեի, թե որտեղ սովորեմ UX UI դիզայն, ես միևնույնն է կընտրեի Deep ակադեմիան և Դիանային՝ որպես թրեյներ:
I’m really happy that I chose Deep Agency for studying graphic design. I’m very thankful for the efficient course and for the warm attitude shown by the entire staff.
Ավարտել եմ գրաֆիկ դիզայնի դասընթացը և բառերով անհնար է նկարագրել, թե ինչքան շնորհակալ եմ: Իրոք կարիերայի ուժեղ սկիզբ էր, և վստահ եմ, որ ընտրել եմ Երևանի լավագույն դասընթացը: Լավ մթնոլորտ, դասընթացի օգտակար ծրագիր և լավագույն թրեյներ Համլետ Հայրապետյան: Շնորհակալ եմ Deep ակադեմիային:
Հրաշք անձնակազմ 😍 Հրաշք ուսուցում հանձին Դիանա Հակոբյանի 💜
Շնորհակալություն Deep Academy ին ստացած գիտելիքների,ջերմ միջավայրի ու նոր ընկերների համար։ Հատուկ շնորհակալություն Դիանային իր գիտելիքներով ու փորձով անմնացորդ կիսվելու համար:
Շատ ուրախ եմ, որ գրաֆիկ դիզայն սովորելու համար ընտրեցի հենց Deep Academy-ն։ Շատ շնորհակալ եմ արդյունավետ դասերի, որակյալ ուսուցման, և աշխատակազմի ջերմ վերաբերմունքի համար։
Շատ տեղեր եմ ուսումնասիրել մինչև վերջնական որոշելը, թե որտեղ անցնեմ գրաֆիկ դիզայնի դասեր: Ու միանշանակ կարող եմ ասել, որ Deep Academy-ն լավագույն ընտրությունն էր: Թրեյները՝ Սոնան շատ պրոֆեսիոնալ էր ներկայացնում մատերիալները ու շատ մատչելի: Ուրախ եմ, որ չեմ սխալվել ու ընտրել եմ հենց Deep Academy-ն:
Դուք տեսե՞լ եք դասախոսների կազմը: Անկասկած լավագույն ընտրությունն է գիտելիքները զարգացնելու և նորերը ձեռք բերելու համար:
Շնորհակալ եմ ստացած գիտելիքների համար: Հատկապես իմ անկրկնելի ամենա ամենա ամենա Դիանա Հակոբյանին:
Շնորհակալություն խորը գիտելիքի համար: Սիրելի Սոնա, դու լավագույնն ես!
Դուք լավագույնն եք!!! 💖 Ուրախ եմ, որ Ձեզ եմ ընտրել:
Ֆանտաստիկ դասընթաց էր, շատ բան սովորեցի UI/UX-ի մասին և անկասկած խորհուրդ կտամ այս դասընթացը! Շատ կրթական էր և հաճելի: Շատ օգտակար և ոգեշնչող! Շնորհակալություն!
Այս դասընթացը հրաշալի ընտրություն է նրանց համար, ովքեր ցանկանում են մասնագիտանալ UI/UX դիզայնում: Հրաշալի դասախոս՝ ընկերական միջավայր: Հրաշալի աշխատանք! Շնորհակալություն, Դիանա Հակոբյան!
Ուզում եմ շնորհակալություն հայտնել Սոնային որակյալ գիտելիքի, հարգալից վերաբերմունքի ու լավ մթնոլորտի համար:
Շատ պրոֆեսիոնալ ու լավ ծրագրված UX / UI դիզայնի դասընթաց էր, որովհետև թրեյները Դիանա Հակոբյանն է, ով ընկերական, բարեհամբույր ու հրաշալի դիզայներ է:
Հետաքրքիր էր սովորել UI/UX լավագույն թրեյներից՝ Դիանա Հակոբյանից:
Գրաֆիկ դիզայնի դասընթացները շատ կազմակերպված, ինֆորմատիվ, ընկերական ու ինտենսիվ են: SonArt Hakobi Manukyan, Դուք հրաշալի թրեյներ և դիզայներ եք:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել ստացած գիտելիքների և հետաքրքիր դասընթացի համար: SonArt Hakobi Manukyan, Դուք հրաշալի մարդ ու պրոֆեսիոնալ դիզայներ եք:
Մասնակցել եմ ux/ui դասընթացին և այն ուներ հրաշալի կառուցվածք: Սովորեցնելու մեթոդները բավականին լավ ու պարզեցված էին հասկանալու համար: Որպես թրեյներ խորհուրդ եմ տալիս Դիանային: