Հաշվապահական ՀԾ հաշվապահ ծրագիրը մեր ժամանակների ամենապահանջվածներից մեկն է: Մեր գործնական դասընթացը ձեզ հնարավորություն կտա խորապես հասկանալ ու տիրապետել ծրագրին, ինչն էլ ձեզ մրցունակ կդարձնի աշխատաշուկայում: ՀԾ հաշվապահ ծրագիրն օգտագործում է ավելի քան 8000 կազմակերպություն: Այդ իսկ պատճառով ծրագիրը բավականին մեծ պահանջարկ ունի հաշվապահների շրջանում:
ՀԾ հաշվապահ ծրագրի ուսուցումը կատարվում է օնլայն՝ ոլորտի առաջատար ու լավագույն մասնագետի կողմից: ՀԾ հաշվապահ ծրագրի գործնական դասընթացներին մասնակցելու համար նախնական գիտելիքներ պետք չեն: Դասընթացի ժամանակ շեշտը դրվում է գործնական աշխատանքի վրա, որպեսզի ուսանողները կարողանան կիրառել իրենց սովորածը, տալ հետաքրքրող հարցերը և քննարկել կատարած աշխատանքը:
Մեր մեկամսյա խորացված դասընթացն իր մեջ ներառում է.
• ՀԾ և պրակտիկա
• ՀԾ ծրագիրը իրական կազմակերպության օրինակով
• petekamutner.am
• E-invoicing ծրագիր
• XML ֆայլերով հաշվառման աշխատանքների արագ իրականացում
Դասընթացը կվարի «Թաքս ընդ քասթըմս» հաշվապահական ընկերության հիմնադիր, Betconstruct ընկերության գլխավոր հաշվապահ Վազգեն Ղազարյանը։
Գիտելիք
Դուք կստանաք մասնագիտական այնպիսի գիտելիքներ, որոնք ամուր հիմք կծառայեն ձեր կարիերայի մեկնարկի և հետագա աճի համար:
Փորձ
Կիրառելով ՀԾ ծրագիրը իրական կազմակերպությունների օրինակով, դուք հետագայում կկարողանաք հմտորեն կիրառել այն նաև ձեր աշխատավայրում:
Կարիերա
Հաշվապահներն այժմ ամենամեծ պահանջարկ ունեցող մասնագետներից են: Դասընթացը հնարավորություն կտա խորապես տիրապետել մասնագիտությանն ու սկսել ՀԾ հաշվապահի կարիերան:
Ստացած խորը գիտելիքների շնորհիվ դուք կկարողանաք սկսել ՀԾ հաշվապահի ձեր կարիերան, իսկ հմտությունները, որոնք կունենաք դասընթացի ավարտին, կապահովեն ձեր կարիերայի աճը:
Պրոֆեսիոնալ թրեյների՝ Վազգեն Ղազարյանի շնորհիվ հաշվապահության անգամ ամենաբարդ ու խճճված թվացող հարցերը հասկանալի ու կիրառելի կլինեն: Իսկ դասընթացի ավարտին դուք կստանաք ավարտական սերտիֆիկատ:
Մասնակցելով Google Ads-ի օնլայն դասընթացին, կարծիքս միանշանակ դրական է, քանի որ ստացել եմ բավական խիտ ու բազային գիտելիքներ։ Սա նաև շատ ողջունելի նախագիծ է այս արտակարգ դրության պայմաններում ինքնակրթվելու և զարգանալու համար։
Սա մի մեծ ուսումնական փորձառություն էր՝ ընկերական մոտեցմամբ ու մոտիվացնող մթնոլորտով: Հատուկ շնորհակալություն Գրաֆիկ Դիզայնի թրեյներ Սոնային՝ իր նվիրվածության և կատարած աշխատանքի համար: Ուրախ եմ ունենալ Deep-ին որպես իմ կարիերայի մի մաս:
Շատ շնորհակալ եմ տված գիտելիքների և լավ վերաբերմունքի համար, հատկապես Սոնային:
Շատ շնորհակալ եմ Deep Academy, ինչպես նաև Սոնա ջան:
Եթե մի քանի տասնյակ անգամ ընտրելու լինեի, թե որտեղ սովորեմ UX UI դիզայն, ես միևնույնն է կընտրեի Deep ակադեմիան և Դիանային՝ որպես թրեյներ:
I’m really happy that I chose Deep Agency for studying graphic design. I’m very thankful for the efficient course and for the warm attitude shown by the entire staff.
Ավարտել եմ գրաֆիկ դիզայնի դասընթացը և բառերով անհնար է նկարագրել, թե ինչքան շնորհակալ եմ: Իրոք կարիերայի ուժեղ սկիզբ էր, և վստահ եմ, որ ընտրել եմ Երևանի լավագույն դասընթացը: Լավ մթնոլորտ, դասընթացի օգտակար ծրագիր և լավագույն թրեյներ Համլետ Հայրապետյան: Շնորհակալ եմ Deep ակադեմիային:
Հրաշք անձնակազմ 😍 Հրաշք ուսուցում հանձին Դիանա Հակոբյանի 💜
Շնորհակալություն Deep Academy ին ստացած գիտելիքների,ջերմ միջավայրի ու նոր ընկերների համար։ Հատուկ շնորհակալություն Դիանային իր գիտելիքներով ու փորձով անմնացորդ կիսվելու համար:
Շատ ուրախ եմ, որ գրաֆիկ դիզայն սովորելու համար ընտրեցի հենց Deep Academy-ն։ Շատ շնորհակալ եմ արդյունավետ դասերի, որակյալ ուսուցման, և աշխատակազմի ջերմ վերաբերմունքի համար։
Շատ տեղեր եմ ուսումնասիրել մինչև վերջնական որոշելը, թե որտեղ անցնեմ գրաֆիկ դիզայնի դասեր: Ու միանշանակ կարող եմ ասել, որ Deep Academy-ն լավագույն ընտրությունն էր: Թրեյները՝ Սոնան շատ պրոֆեսիոնալ էր ներկայացնում մատերիալները ու շատ մատչելի: Ուրախ եմ, որ չեմ սխալվել ու ընտրել եմ հենց Deep Academy-ն:
Դուք տեսե՞լ եք դասախոսների կազմը: Անկասկած լավագույն ընտրությունն է գիտելիքները զարգացնելու և նորերը ձեռք բերելու համար:
Շնորհակալ եմ ստացած գիտելիքների համար: Հատկապես իմ անկրկնելի ամենա ամենա ամենա Դիանա Հակոբյանին:
Շնորհակալություն խորը գիտելիքի համար: Սիրելի Սոնա, դու լավագույնն ես!
Դուք լավագույնն եք!!! 💖 Ուրախ եմ, որ Ձեզ եմ ընտրել:
Ֆանտաստիկ դասընթաց էր, շատ բան սովորեցի UI/UX-ի մասին և անկասկած խորհուրդ կտամ այս դասընթացը! Շատ կրթական էր և հաճելի: Շատ օգտակար և ոգեշնչող! Շնորհակալություն!
Այս դասընթացը հրաշալի ընտրություն է նրանց համար, ովքեր ցանկանում են մասնագիտանալ UI/UX դիզայնում: Հրաշալի դասախոս՝ ընկերական միջավայր: Հրաշալի աշխատանք! Շնորհակալություն, Դիանա Հակոբյան!
Ուզում եմ շնորհակալություն հայտնել Սոնային որակյալ գիտելիքի, հարգալից վերաբերմունքի ու լավ մթնոլորտի համար:
Շատ պրոֆեսիոնալ ու լավ ծրագրված UX / UI դիզայնի դասընթաց էր, որովհետև թրեյները Դիանա Հակոբյանն է, ով ընկերական, բարեհամբույր ու հրաշալի դիզայներ է:
Հետաքրքիր էր սովորել UI/UX լավագույն թրեյներից՝ Դիանա Հակոբյանից:
Գրաֆիկ դիզայնի դասընթացները շատ կազմակերպված, ինֆորմատիվ, ընկերական ու ինտենսիվ են: SonArt Hakobi Manukyan, Դուք հրաշալի թրեյներ և դիզայներ եք:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել ստացած գիտելիքների և հետաքրքիր դասընթացի համար: SonArt Hakobi Manukyan, Դուք հրաշալի մարդ ու պրոֆեսիոնալ դիզայներ եք:
Մասնակցել եմ ux/ui դասընթացին և այն ուներ հրաշալի կառուցվածք: Սովորեցնելու մեթոդները բավականին լավ ու պարզեցված էին հասկանալու համար: Որպես թրեյներ խորհուրդ եմ տալիս Դիանային: