Յուրաքանչյուր բիզնես, անկախ իր գործունեության ոլորտից, ունի հաշվապահի կարիք: Սա նշանակում է, որ հաշվապահի մասնագիտությունը ամենապահանջվածներից մեկն է, աշխատաշուկան՝ մեծ, իսկ մրցակցությունն՝ էլ ավելի: Հաշվապահական հաշվառման և ՀԾ հաշվապահ ծրագիրը խորացված ուսուցումը ձեզ կտա հաշվապահի մասնագիտացում, իսկ ՀԾ հաշվապահ ծրագրի պրակտիկ գիտելիքները ձեզ կդարձնեն ավելի մրցունակ:
Մեր գործնական դասընթացը ձեզ հնարավորություն կտա խորապես հասկանալ ու տիրապետել հաշվապահի մասնագիտությանը, իսկ այն փորձը, որը ձեռք կբերեք դասերի ժամանակ պրակտիկ աշխատանքի միջոցով, ձեզ մրցունակ կդարձնի աշխատաշուկայում: ՀԾ հաշվապահ ծրագիրն օգտագործում է ավելի քան 8000 կազմակերպություն: Այդ իսկ պատճառով ծրագիրը բավականին մեծ պահանջարկ ունի հաշվապահների շրջանում:
Դասընթացի ուսուցումը կատարվում է օնլայն՝ ոլորտի առաջատար ու լավագույն մասնագետի կողմից: Դասընթացի ժամանակ շեշտը դրվում է գործնական աշխատանքի վրա, ինչն էլ ավելի կամրապնդի ստացած գիտելիքը:
Մեր խորացված դասընթացի հիմնական կետերն են.
• Ֆինանսական հաշվառում
• Հարկային հաշվառում
• ՀԾ հաշվապահ և պրակտիկա
Դասընթացի ամբողջական նկարագրությունը կարող եք տեսնել էջում:
Դասընթացը կվարի «Թաքս ընդ քասթըմս» հաշվապահական ընկերության հիմնադիր, Betconstruct ընկերության գլխավոր հաշվապահ Վազգեն Ղազարյանը։
Գիտելիք
Դուք կստանաք մասնագիտական այնպիսի գիտելիքներ, որոնք ամուր հիմք կծառայեն ձեր կարիերայի մեկնարկի և հետագա աճի համար:
Փորձ
Կիրառելով ՀԾ ծրագիրը իրական կազմակերպությունների օրինակով, դուք հետագայում կկարողանաք հմտորեն կիրառել այն նաև ձեր աշխատավայրում:
Կարիերա
Հաշվապահներն այժմ ամենամեծ պահանջարկ ունեցող մասնագետներից են: Դասընթացը հնարավորություն կտա խորապես տիրապետել մասնագիտությանն ու սկսել հաշվապահի կարիերան:
Դասընթացի ավարտին բոլոր ուսանողները կստանան ավարտական սերտիֆիկատ և ստացած պրակտիկ գիտելիքների շնորհիվ կկարողանան սկսել իրենց կարիերան:
Պրոֆեսիոնալ թրեյների՝ Վազգեն Ղազարյանի շնորհիվ հաշվապահության անգամ ամենաբարդ ու խճճված թվացող հարցերը հասկանալի ու պարզ կլինեն:
Շուկայում ամենապահահանջված հաշվապահական ծրագրի խորացված ուսուցման շնորհիվ դուք կկարողանաք սկսել ՀԾ հաշվապահի ձեր կարիերան, իսկ հմտությունները, որոնք կունենաք դասընթացի ավարտին, կապահովեն ձեր կարիերայի աճը:
Դուք կստանաք գիտելիքեր ֆինանսական հաշվառման վերաբերյալ, ներառյալ՝ հաշվային պլան, ոչ նյութական ակտիվներ, ԱԱՀ, շահութահարկ, ֆին. հաշվետվությունների սկբունքները, տարրերի ճանաչումը և այլն:
Մասնակցելով Google Ads-ի օնլայն դասընթացին, կարծիքս միանշանակ դրական է, քանի որ ստացել եմ բավական խիտ ու բազային գիտելիքներ։ Սա նաև շատ ողջունելի նախագիծ է այս արտակարգ դրության պայմաններում ինքնակրթվելու և զարգանալու համար։
Սա մի մեծ ուսումնական փորձառություն էր՝ ընկերական մոտեցմամբ ու մոտիվացնող մթնոլորտով: Հատուկ շնորհակալություն Գրաֆիկ Դիզայնի թրեյներ Սոնային՝ իր նվիրվածության և կատարած աշխատանքի համար: Ուրախ եմ ունենալ Deep-ին որպես իմ կարիերայի մի մաս:
Շատ շնորհակալ եմ տված գիտելիքների և լավ վերաբերմունքի համար, հատկապես Սոնային:
Շատ շնորհակալ եմ Deep Academy, ինչպես նաև Սոնա ջան:
Եթե մի քանի տասնյակ անգամ ընտրելու լինեի, թե որտեղ սովորեմ UX UI դիզայն, ես միևնույնն է կընտրեի Deep ակադեմիան և Դիանային՝ որպես թրեյներ:
I’m really happy that I chose Deep Agency for studying graphic design. I’m very thankful for the efficient course and for the warm attitude shown by the entire staff.
Ավարտել եմ գրաֆիկ դիզայնի դասընթացը և բառերով անհնար է նկարագրել, թե ինչքան շնորհակալ եմ: Իրոք կարիերայի ուժեղ սկիզբ էր, և վստահ եմ, որ ընտրել եմ Երևանի լավագույն դասընթացը: Լավ մթնոլորտ, դասընթացի օգտակար ծրագիր և լավագույն թրեյներ Համլետ Հայրապետյան: Շնորհակալ եմ Deep ակադեմիային:
Հրաշք անձնակազմ 😍 Հրաշք ուսուցում հանձին Դիանա Հակոբյանի 💜
Շնորհակալություն Deep Academy ին ստացած գիտելիքների,ջերմ միջավայրի ու նոր ընկերների համար։ Հատուկ շնորհակալություն Դիանային իր գիտելիքներով ու փորձով անմնացորդ կիսվելու համար:
Շատ ուրախ եմ, որ գրաֆիկ դիզայն սովորելու համար ընտրեցի հենց Deep Academy-ն։ Շատ շնորհակալ եմ արդյունավետ դասերի, որակյալ ուսուցման, և աշխատակազմի ջերմ վերաբերմունքի համար։
Շատ տեղեր եմ ուսումնասիրել մինչև վերջնական որոշելը, թե որտեղ անցնեմ գրաֆիկ դիզայնի դասեր: Ու միանշանակ կարող եմ ասել, որ Deep Academy-ն լավագույն ընտրությունն էր: Թրեյները՝ Սոնան շատ պրոֆեսիոնալ էր ներկայացնում մատերիալները ու շատ մատչելի: Ուրախ եմ, որ չեմ սխալվել ու ընտրել եմ հենց Deep Academy-ն:
Դուք տեսե՞լ եք դասախոսների կազմը: Անկասկած լավագույն ընտրությունն է գիտելիքները զարգացնելու և նորերը ձեռք բերելու համար:
Շնորհակալ եմ ստացած գիտելիքների համար: Հատկապես իմ անկրկնելի ամենա ամենա ամենա Դիանա Հակոբյանին:
Շնորհակալություն խորը գիտելիքի համար: Սիրելի Սոնա, դու լավագույնն ես!
Դուք լավագույնն եք!!! 💖 Ուրախ եմ, որ Ձեզ եմ ընտրել:
Ֆանտաստիկ դասընթաց էր, շատ բան սովորեցի UI/UX-ի մասին և անկասկած խորհուրդ կտամ այս դասընթացը! Շատ կրթական էր և հաճելի: Շատ օգտակար և ոգեշնչող! Շնորհակալություն!
Այս դասընթացը հրաշալի ընտրություն է նրանց համար, ովքեր ցանկանում են մասնագիտանալ UI/UX դիզայնում: Հրաշալի դասախոս՝ ընկերական միջավայր: Հրաշալի աշխատանք! Շնորհակալություն, Դիանա Հակոբյան!
Ուզում եմ շնորհակալություն հայտնել Սոնային որակյալ գիտելիքի, հարգալից վերաբերմունքի ու լավ մթնոլորտի համար:
Շատ պրոֆեսիոնալ ու լավ ծրագրված UX / UI դիզայնի դասընթաց էր, որովհետև թրեյները Դիանա Հակոբյանն է, ով ընկերական, բարեհամբույր ու հրաշալի դիզայներ է:
Հետաքրքիր էր սովորել UI/UX լավագույն թրեյներից՝ Դիանա Հակոբյանից:
Գրաֆիկ դիզայնի դասընթացները շատ կազմակերպված, ինֆորմատիվ, ընկերական ու ինտենսիվ են: SonArt Hakobi Manukyan, Դուք հրաշալի թրեյներ և դիզայներ եք:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել ստացած գիտելիքների և հետաքրքիր դասընթացի համար: SonArt Hakobi Manukyan, Դուք հրաշալի մարդ ու պրոֆեսիոնալ դիզայներ եք:
Մասնակցել եմ ux/ui դասընթացին և այն ուներ հրաշալի կառուցվածք: Սովորեցնելու մեթոդները բավականին լավ ու պարզեցված էին հասկանալու համար: Որպես թրեյներ խորհուրդ եմ տալիս Դիանային: