fbpx

Ինչ սովորել ծրագրավորումից բացի

Փնտրում ենք Front-end ծրագրավորող, Փնտրում ենք Full-stack developer, Ծրագրավորողի գործ կա, Ու՞ր ես, մեր սրտի React JS developer, Փնտրում ենք HTML CSS markup specialist… անվիճելի է, որ ծրագրավորումն այսօր ամենապահանջված մասնագիտություններից է։ Իսկ ի՞նչ անել, ի՞նչ սովորել ու ի՞նչ աշխատել, եթե ուզում ես աշխատել հետաքրքիր միջավայրում, կրեատիվ աշխարհում ու միաժամանակ շատ գումար։ 

Տարբերակները, հավատացեք, շատ են։ Այսօր կգրենք դրանցից մի քանիսի մասին։

Թե ինչ կատեգորիաների ենք ուշադրություն դարձնում մասնագիտություն ընտրելիս, մենք արդեն պատմել ենք։ Իսկ հիմա՝ մասնագիտությունների մասին։ 



Մասնագիտություններ, որ ունեն պահանջարկ

Այս հատվածում կարևոր է նկատի ունենալ նաև, թե որտեղից եք ցանկանում աշխատել, քանի որ մասնագիտությունների պահանջարկը կախված է նաև դրանց in-house կամ remote լինելուց։ Ամեն դեպքում մեր բլոգում ներկայացնում ենք in-house աշխատանքների մասին, որոնք, սակայն, հնարավորություն են տալիս նաև աշխատել հեռավար։ 



Թվային մարքեթինգի մասնագետ


Թվային մարքեթինգը շատ լայն հասկացություն է։ Թվային մարքեթինգի մեջ մտնում են մի շարք մասնագիտություններ։ Այ օրինակ, երբ ասում ենք բժիշկ՝ ի՞նչ ենք պատկերացնում։ Մեկը՝ վիրաբույժ, մյուսը՝ ատամնաբույժ, նյարդաբան, սրտաբան և այլն։ Նույն կերպ էլ թվային մարքեթինգի մասնագետն է՝ SMM մասնագետ, SEO մասնագետ, email marketing specialist, CRM մասնագետ և այլն։ Կողմնորոշվել, թե որն եք նախընտրում ու որն է ձեզ հարմար, բավականին հեշտ է։ Սկսեք ներկայացնող վիդեոներից։ Ուսումնասիրեք ընդհանուր թվային մարքեթինգը, հետո՝ ձեզ առավել հետաքրքրող ուղղությունը։ Ի ուրախություն 21-րդ դարում ապրողների, համացանցը շատ մեծ հնարավորություններ է տալիս ուսումնասիրելու, տեղեկանալու, անգամ սովորելու համար։ Գտեք վստահելի աղբյուրներ, ուսումնասիրեք, կարդացեք ու խորացեք ձեր նախընտրած ուղղության մեջ։ Իսկ եթե օնլայն սովորելու սիրահար չեք, դիմեք վստահելի ու փորձ ունեցող հաստատությունների, որտեղ կարող եք ստանալ որակյալ ու պրակտիկ գիտելիք՝ հիմնված փորձի ու գործնական աշխատանքի վրա։




UI / UX դիզայներ


Ի տարբերություն թվային մարքեթինգի, UI UX դիզայների մասնագիտությունն ավելի կոնկրետ ու «նեղ» է։ Ի՞նչ է անում UI UX դիզայները։ Նա նախագծում ու դիզայն է անում վեբ կայքեր, վեբ կայքերի առանձին էջեր, լենդինգ էջեր, հավելվածներ։ UI UX դիզայները ապահովում է կայքում յուզերի տեղաշարժման հարմարավետությունն ու ֆունկցիոնալությունը։ UI UX մասնագետը նեղ մասնագիտական ծրագրերից, լավագույն, հաջողված փորձերից բացի պետք է լավ ուսումնասիրի նաև մարդկային հոգեբանությունը, քանի որ իր ստեղծած պրոդուկտն անմիջապես աշխատում է մարդկանց հետ։

Մասնագիտությունն այնքան ճկուն է, որ հնարավորություն է տալիս աշխատել միաժամանակ մի քանի ընկերությունների համար՝ համատեղելով in-house և ֆրիլանս աշխատանքները։ UI UX մասնագետ հնարավոր է դառնալ նաև ինքակրթվելով։ Համացանցում շատ են ուսուցողական հոլովակները, բաց դասընթացները, որոնց շնորհիվ կարող եք սովորել ծրագրերն ու պրակտիկ աշխատանքով ամրապնդեք սովորածը։ 

Այս դեպքում ևս, եթե օնլայն սովորելու սիրահար չեք, դիմեք վստահելի պորտֆոլիո ունեցող ակադեմիաների։ 



Գրաֆիկ դիզայներ


Գրաֆիկ դիզայներ․ մասնագիտություն, որը հնարավորություն է տալիս ստեղծագործել, լինել ազատ սեփական մտքերի ու պատվիրատուի պահանջների հետ։ Գրաֆիկ դիզայները ստեղծում է թվային ու ավանդական / տպագրական բաններներ, պաստառներ, կոլաժներ, մշակում է նկարներ (ոչ հարսանեկան) և այլն։ Գրաֆիկ դիզայների աշխատանքն է՝ կարդալ պահանջները և ստեղծագործել։ Մասնագիտությունը միայն սովորելը այս պարագայում մի փոքր քիչ է։ Գրաֆիկ դիզայներ դառնալու համար պետք է ունենալ ընգծված ճաշակ, ուշադիր լինել մանրուքներին, լինել ստեղծագործ ու կրեատիվ, քանի որ մասնագիտությունը ենթադրում է, որ դուք պետք է ստեղծեք հետաքրքիր ու գրավիչ վիզուալ։

Ինչպես նախորդ երկու մասնագիտությունների, այս մեկի դեպքում նույնպես մեծ հնարավորություն կա մասնագիտությունը սովորել ինքնուրույն։ Ձեզ պետք է տիրապետել երկու ծրագրերի՝ Adobe Photoshop և Adobe Illustrator, որոնք բավականին հեշտ է սովորել, քանի որ բացի մասնագիտական դասընթացներից, այս մասնագիտությունը հնարավոր է սովորել նաև Youtube-ի վիդեոների միջոցով։

Կրկին հիշեցնենք, որ, եթե օնլայն սովորելու սիրահար չեք, մենք ունենք գրաֆիկ դիզայնի պրակտիկ դասընթաց, որի ավարտին դուք արդեն ունենում եք պորտֆոլիո և սերտիֆիկատ։  




Եզրակացություն

Նոր մասնագիտություն սովորելու համար երբեք ուշ չէ։ Ծրագրավորումը լավ է, եթե սիրում եք։ Բայց, եթե չեք սիրում, այլ ընտրում եք պարզապես շատ գումար աշխատելու համար, հիշեք, որ աշխարհում կան նաև շատ այլ փողաբեր մասնագիտություններ, որոնք կարող են ձեզ մեծ գումարներ բերել։ Իհարկե, ոչինչ միանգամից չի տրվում, ամեն ինչ ժամանակ, ջանք  ու աշխատանք է պահանջում։ Հիշեք, որ լավ մասնագետները միշտ գտնում են իրենց տեղը մասնագիտական ոլորտում ու հասնում են իրենց մասնագիտական երազանքներին։ Այնպես որ, եթե գտել եք ձեր երազանքի մասնագիտությունը, հմտացեք ու դարձեք լավագույնը։ Իսկ եթե դեռ փնտրտուքների մեջ եք, կարող եք նայել մեր դասընթացները ու, հնարավոր է, ձեր կարիերան սկսեք հենց Deep ակադեմիայի հետ։

FacebookLinkedInInstagramShare