fbpx

25 գործիք, որոնք կհեշտացնեն ձեր աշխատանքը

Դիջիթալ աշխարհը փոփոխվում ու զարգանում է ամեն օր: Ժամանակին համընթաց քայլելու համար անհրաժեշ է իմանալ այն գործիքները, որոնք բավականին հեշտացնում են մեր աշխատանքը թվային հարթակներում: Ճիշտ գործիքներով աշխատելը ոչ միայն հեշտացնում է մեր գործը, այլև հնարավորություն է տալիս ժամանակ խնայել ու ավելի պրոդուկտիվ լինել:

Այս բլոգում ձեզ ենք ներկայացնում 25 դիջիթալ գործիք, որոնց շնորհիվ կհեշտացնեք ձեր աշխատանքն ու ժամանակ կխնայեք:

Social Media Wyng Sprout Social Facebook’s Power Editor Buffer Hootsuite
Website Analytics Kissmetrics Google Analytics Visual Website Optimizer SimilarWeb
SEO Moz SEMRush DeepCrawl Google Search Console Ahrefs
Email HubSpot MaiChimp GetResponse Zoho Emma
Display Retargeting AdRoll ReTargeter
Website Testing Unbounce Orcle Maxymiser Optimizely

 

 

Անվճար և Վճարովի սոցիալական մեդիա գործիքներ

Wyng – Wyng-ը ներգրավող մարքեթինգային պլատֆորմ է, որը կենտրոնանում է յուզերակենտրոն կոնտենտի, հաշթագ արշավների, քուիզերի, մրցույթների ու տարբեր միջոցով ներգրավվածություն ապահովելու վրա: Այս գործիքը կենտրոնանում է ընդունված ներգրավման ու կոնվերսիայի ձևերը փոխելու վրա: Գործիքն օգտագործելն անվճար է:

Sprout Social – Sprout-ը բիզնեսի համար սոցիալական մեդիա մենեջմենթի, օպտիմալացման և ներգրավման պլատֆորմ է, որը հեշտացնում է ներկա և հավանական հաճախորդների արդյունավետ ներգրավումը: Այս գործիքի ամսական արժեքը 99 դոլար է:

Facebook’s Power Editor – Սա Ֆեյսբուքի սեփական գործիքն է, որի միջոցով ստեղծում ու գործարկում են հիպեր-հատուկ գովազդային արշավներ: Սկսնակ մարքեթոլոգների համար սա դիջիթալ մարքեթինգի լավագույն գործիքներից է, քանի որ այն հնարավորություն է տալիս թիրախավորել կոնկրետ լսարանի: Հնարավորություն կա նաև սահմանափակելու բյուջեն, որպեսզի խուսափեք «բյուջետային պայթյուններից»:

Buffer – Վեբի և հեռախոսների համար նախատեսված հավելված է, որը սոցիալական ըքաունթները կառավարելու համար է: Առավելությունն այն է, որ Թվիթերի, Ֆեյսբուքի, Ինստագրամի և Լինքդինի փոստերը ցուցակագրելուց բացի, հնարավոր է նաև վերլուծել արդյունքները և ապահովել ներգրավվածություն:

Hootsuite – Ինչպես Buffer-ը, Hootsuite-ը նույնպես սոցիալական հարթակները կառավարելու պլատֆորմ է: Այս գործիքն ունի դեշբորդ հիշեցնող ինտերֆեյս և թույլ է տալիս մեկ էջից կառավարել Թվիթերի, Ֆեյսբուքի, Ինստագրամի, Լինքդինի, Գուգլո պլյուսի և Յութուբի էջերը:

 

Top of the page

 

Վեբ կայքի վերլուծական գործիքներ

Kissmetrics – Այս պլատֆորմը հիմնել է դիջիթալ աշխարհը «կառավարողներից» Նեիլ Պատելը: Այս գործիքի նպատակն է օգնել ձեզ հասկանալ, թե մարքեթինգային որ արշավներն են աշխատում, որոնք՝ ոչ: Համակարգը նախատեսված է նաև կայքից ինչ-որ բան գնելուց առաջ և հետո հաճախորդների «վարքի» մասին ինֆորմացիան պահելու և դատայի տեսքով ունենալու համար:

Google Analytics – Վեբ կայքերի մեծ մասի համար այս գործիքը համարվում է ոսկե միջինը: Գուգլը բարելավել է իր վերլուծական գործիքը և կարող է տալ տարբեր տեսակի ինֆորմացիա, ներառյալ՝ ովքեր են ձեր այցելուները, ինչպես են «իրենց դրսևորում» վաճառքի ձագարում (sales funnel) և ինչ են անում ձեր կայքում այս պահին:

Google Analytics

Visual Website Optimizer (VWO) – Այս գործիքի միջոցով կարող եք A/B թեսթինգ անել՝ տարբեր գրաֆիկական և տեքստային օն-փեյջ էլեմենտների հետ: Այն հնարավորություն է տալիս նաև գրառել հաճախորդների սեսիաները՝ փլեյբեք վերլուծության համար: VWO-ն առաջարկում է անվճար օգտագործել իր գործիքը և խնդրում է կապվել իրենց հետ գինն իմանալու համար:

SimilarWeb – Վեբ կայքերի դատա հավաքող կազմակերպություն է, որն օգտագործում է դատայի տարատեսակ կետեր ամբողջական դատա կազմելու համար: Այն կարող եք օգտագործվել մրցակիցների մասին օգտակար ինֆորմացիաներ ունենալու համար: Այս համակարգը օգտակար ինֆորմացիա է տալիս  մարքեթինգի, վաճառքի և ուսումնասիրության համար: Հիմնական սահմանափակ պլանն անվճար է:

 

 

Top of the page

 

SEO գործիքներ

Moz – Moz-ն իր օգտատերերին առաջարկում է 2 պրոդուկտ. Moz Pro և Moz Local. Առաջինն օգնում է պրոդուկտին դասական SEO-ով, ինչպիսին է ռենքինգին հետևելը, լինք բիլդինգի մոնիտորինգը և կոնտենտ մարքեթինգի արշավների մասին տեղեկացնելը: Moz Local-ը բիզնեսին օգնում է բարելավել տեղական SEO լիսթինգը: Ընդամենը պետք է մուտքագրել ձեր բիզնես լոկացիան: Մնացած գործը Moz-ը կանի:

SEMRush – SEMRush-ը մի աշխարհ պատրաստի դիջիթալ մարքեթինգային գործիքներ ունի, որոնք օգնում են և վճարովի որոնողական համակարգերին, և SEO-ին հետևողներին բարելավել իրենց որոնողական ռենքինգը: SEMRush-ի առավելությունն այն է, որ դրանով կարող եք հետևել ձեր մրցակիցներին: Այս գործիքով հնարավոր է դուրս հանել մրցակիցների բեքլինքերը, հետևել ռենքինգի տատանումներին և մրցակիցների վերլուծություն անել:

Google Search Console – Սա նախկինում հայտնի Google Webmaster Tool-ն է: Սա այն գործիքն է, որը կարող է օգտագործել ցանկացած վեբ կայքի տեր, վեբմաստեր, վեբ մարքեթեր և Որոնողական համակարգի օպտիմայզեր՝ մոնիտորինգ անելու և իրենց կայքի ներկայությունը Գուգլի որոնողական արդյունքներում ապահովելու համար: Սա Գուգլի անվճար ծառայություն է: Գործիքի հիմնական հատկություններն են՝ Search Appearance-ը, Որոնողական տրաֆիկը, Գուգլ ինդեքսը, Crawl status-ը, Անվտանգության խնդիրները և այլն:

Google Search Console

Ahrefs – Ի սկզբանե եղել է բեքլինքերի վերլուծության գործիք, որը թույլ է տվել մարքեթոլոգներին արագ բացահայտել, թե որ վեբ կայքերն են կցված իրենց կայքին, և, որ ավելի կարևոր է, թե ինչ բեքլինքեր ունեն մրցակիցները: Այժմ Ahrefs-ը, բացի բեքլինքերի մասին ինֆորմացիա տրամադրելուց, տալիս է նաև ամբողջական Որոնողական համակարգի մարքեթինգի փաթեթ, որը ներառում է այնպիսի գործիքներ, ինչպիսին են մրցակիցների կոնտենտի վերլուծությունը, մրցակիցների ռենք անող բանալի բառերի բացահայտումը, ինչ վճարովի գովազդներ ունեն և այլն:

DeepCrawl – Այս գործիքը կարող եք օգտագործել ձեր SEO-ն բարելավելու, , դատան վերլուծելու, վեբ կայքը, բեքլինքերը, սայթմեփերը և URL ցուցակները crawl անելու համար: Այն լավ է մասնավորապես Տեխնիկական աուդիտի, Լինք աուդիտի, Լենդինգ էջերի վերլուծության, Մրցակիցների վերլուծության և մի շարք այլ կարևոր վերլուծությունների համար:

Top of the page

 

Email մարքեթինգ գործիքներ

Hubspot – Սա ներքին մարքեթինգի և վաճառքի գործիք է, որի պրոդուկտները և ծառայությունները նպատակ ունեն տրամադրել գործիքներ սոցիալական մեդիա մարքեթինգի, կոնտենտ մենեջմենտի, վեբ անալիտիկայի և որոնողական համակարգի օպտիմալացման համար:

MailChimp – Ոլորտի առաջատար MailChimp-ը e-mail մարքեթինգի հսկաներից է: Միայն անցած տարի յուզերներն ուղարկել են ավելի քան 250 միլիարդ e-mail: Առավելությունն այն է, որ ծառայության գինը կախված է ձեր e-mail ցուցակի քանակից: Նրանց “Forever free” փաթեթը շատ հարմար է սկսնակ մարքեթոլոգների համար:

GetResponse – Այս գործիքն առաջարկում է պարզ, բայց հզոր լուծումների ամբողջական փաթեթ, որը կօգնի և մեծ, և փորք ընկերություններին, որոնք ուզում են էֆեկտիվ գործունեություն ու մարքեթինգային ROI ապահովող ու մեծ ազդեցություն ունեցող արշավներ ունենալ:

ZoHo – ZoHo-ն կենտրոնացած է web-based բիզնես գործիքների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների խնդիրները լուծելու վրա, ներառյալ office tools suite, internet of things management platform և IT software մենեջմենտի ամբողջական փաթեթ:

Emma – Եթե կարծում եք, որ ինչ-որ մեկը իր աղջկա անունով է կոչել այս գործիքը, ապա սխալվում եք: Emma անվանումը բացվում է որպես email marketing J Սա իր հզոր հատկանիշները բեքափ անող ուժեղ հարթակ է, որն ունի անհրաժեշտ ամեն ինչ սեփական մարքեթինգային արշավներ ստեղծելու և թեսթինգ անելու համար:

Top of the page

 

Դիսփլեյ վերաթիրախավորման գործիքներ

AdRoll – Վերաթիրախավորման ամենահայտնի գործիքներից է: Այս հարթակը առաջարկում է ինքնասպասարկման պլատֆորմ, բայց կարող եք դիմել նաև իր աշխատողների օգնությանը, եթե կարիք լինի: AdRoll-ի խելահեղ հաջողություններից է 35% ցածր CPC-ն 265% վաճառքի բարձրացման դեպքերը:

ReTargeter – Այս գործիքը օգտագործում են վերաթիրախավորման, որոնողական վերաթիրախավորման և դինամիկ վերաթիրախավորման համար: Կարող եք օգտագործել ինքներդ, կամ օգտվել ReTargeter-ի թիմի օգնությունից, և նրանք կանենք ամեն ինչ ձեր փոխարեն:

Top of the page

 

Վեբ կայքի թեստավորման գործիքներ

Unbounce – Սա հրաշալի գործիք է արագ լենդինգ էջեր կառուցելու, թեսթավորելու և հրապարակելու համար: Unbounce-ի ֆանտաստիկ հատկությունն այն է, որ դրանով հեշտ է ստեղծել բրենդային էջեր: Անգամ եթե դիզայներ չեք, կարող եք օգտագործել հասանելի ձևանմուշներ, հետո հարմարացնել ձեր ոճին:

Oracle Maxymiser – Այս գործիքով հնարավոր է ստուգել ոչ միայն լենդինգ էջերը, այլև ցանկացած կայքի տարբեր ասպեկտներ: Այն նաև ունի մի քանի թեսթինգ միաժամանակ անելու հնարավորություն:

Optimizely – Այս գործիքն ունի և վիզուալ ստեղծման, և ուժեղ թիրախավորման պլատֆորմ, որը հեշտացնում է որոշակի խմբի յուզերների համար ինչ-որ բան ստեղծելը և թիրախավորելը: Ընկերությունն ունի նաև մեծ քանակությամբ գործընկերներ, որոնք կենտրոնացնում են հաճախորդների դատան՝ տարբեր թեսթերի համար:

Top of the page

 

Եզրակացություն

Մենք ընտրել ենք դիջիթալ մարքեթինգի 25 ամենաճանաչված ու վարկանիշային գործիքները, որոնց ծանոթանալը SEO-ն բարելավելու, դիջիթալ հարթակում աշխատանքը հեշտացնելու ու ավելի պրոդուկտիվ լինելու միայն առաջին քայլն է: Ներբեռնեք գործիքներից մի քանիսի անվճար տարբերակը, փորձարկեք դրանք ու ինքներդ համոզվեք դրանց արդյունավետության մեջ:

 

FacebookLinkedInInstagramShare