fbpx

5 նյարդայնացնող հարց հարցազրույցների ժամանակ

Հարցազրույց․․․ ամենասպասված ու միաժամանակ ամենավախենալու փուլերից, եթե կատարում եք առաջին քայլերը կարիերայում։ Ինչպե՞ս պատրաստվել այս կարևոր ու որոշիչ հանդիպմանը։ Ինչպե՞ս կառավարել նյարդերն ու չհուզվել։ Ինչպե՞ս վերահսկել իրավիճակն ու տալ ճիշտ պատասխաններ` մանավանդ, երբ տալիս են նյարդայնացնող հարցեր։ Ասում են՝ հնարավոր է կառավարել այն, ինչն արդեն գիտես։ Ձեզ ենք ներկայացնում 5 տարածված ու նյարդայինացնող հարց, որոնք հնչում են հարցազրույցների ժամանակ։ 

 

Q1. Մի փոքր պատմեք Ձեր մասին։

Ինչ եք մտածում Դուք․ CV ու մոտիվացիոն նամակ եմ գրել․․․ հիմա նորից պիտի պատմե՞մ։

A1. Պատմեք Ձեր աշխատանքային բեքգրաունդի, սոֆթ սքիլերի, մասնագիտական հմտությունների մասին։ Ոչ մի անձնական բնութագիր այն մասին, որ դուք բարի եք կամ կամեցող։


Q2. Որտե՞ղ եք ձեզ տեսնում հինգ տարի հետո:

Ինչ եք մտածում Դուք․ հինգ տարի․․․ ես չգիտեմ անգամ վաղը ինչ եմ ուտելու, ի՞նչ հինգ տարի հետո։

A2. եթե այս հարցին հստակ պատասխան չունեք, կամ երբևէ չեք մտածել դրա մասին, կարող եք պատասխանել, որ կցանկանայիք լինել այնպիսի վայրում, որտեղ կկարողանաք ռեալիզացնել ձեր պոտենցիալը և լավագույնս դրսևորվել որպես մասնագետ։


Q3.Պատմեք, թե ինչպես սկսեցիք ձեր կարիերան:

Ինչ եք մտածում Դուք․ CV ու մոտիվացիոն նամակ եմ գրել․․․ ախր գրած էր։

A3. Համբերատար և հանգիստ պատմեք ձեր առաջին աշխատանքային փորձի, կամավորության (եթե արել եք) մասին։ Մի խոսեք աշխատանքում առաջացած խնդիրների կամ այն ամենի մասին, ինչը ձեզ դուր չի գալիս։


Q4.
Ինչու՞ եք դուրս եկել ձեր վերջին աշխատանքից։

Ինչ եք մտածում Դուք․ կոնֆլիկտներ, խնդիրներ, վատ մթնոլորտ, լարված աշխատանք, չգնահատվածություն, ի վերջո ձգտում ավելի բարձր եկամուտ ունենալուն։

A4․ Մի՛ նշեք կոնկրետ պատճառներ կամ մանրամասներ, մի՛ պատմեք կոնֆլիկների մասին (եթե եղել են)։ Ավելի լավ է նշել, որ որպես մասնագետ ձեզ տեսնում եք առաջատար ընկերությունում (ինչպիսին այն կազմակերպությունն է, ուր դիմում եք), որտեղ կարող եք իրացնել ձեր պոտենցիալը ու լավագույնս դրսևորվել։


Q5. Ինչու՞ եք ընտրել մեր ընկերությունը։

Ինչ եք մտածում Դուք․ աշխատանք էի մասն գալիս (կամ ուզում էի փոխեի), հայտարարություններ էի նայում, ամենահարմարը ձեր առաջարկն էր․․․ ի վերջո՝ կարիերայի աճ։

A5. Կարող եք ասել, որ այդ աշխատանքը տեսնում եք որպես հնարավորություն ձեր պոտենցիալը ներդնելու արագ զարգացող / առաջադեմ / ընկերությունում՝ միաժամանակ զարգացնելով թե ընկերության այն ճյուղը, որտեղ աշխատելու եք, թե ձեր մասնագիտական հմտությունները։ 



Վստահ ենք՝ այլ հարցեր էլ եք լսել, որ այս կամ այն կերպ ազդել են ձեր նյարդերի վրա։ Կարևոր է հիշել, որ պետք է մի կողմ թողնել էմոցիաները հարցազրույցի ժամանակ։ Գործատուն ցանկանում է լսել ձեզ որպես մասնագետ, իսկ որպես անհատ դուք կդրսևորվեք արդեն աշխատանքի ընթացքում։ 

FacebookLinkedInInstagramShare