fbpx

3 Օգտակար գիրք սկսնակ դիզայների համար

21-րդ դարում, երբ համացանցը հեշտացրել է մեր կյանքը, տալով մեզ բազմաթիվ հնարավորություններ սովորելու, լինելու ինֆորմացված, փնտրելու և գտնելու այն ամենը, ինչի կարիքն ունենք նոր հմտություններ սովորելիս, այն նաև ինչ-որ իմաստով բարդացրել է մեր կյանքը,տալով անթիվ ընտրության հնարավորություններ։Իսկ եթե դու սկսնակ ես գործդ ավելի է բարդանում,քանի որ շատ հեշտ կարող ես խճճվել և չիմանալ որտեղից սկսել և ուր գնալ։
Մենք առանձնացրել ենք 3 գիրք որոնք առաջին հերթին կոգեշնչեն, կտան հիմնական գիտելիքներ դիզայնի մասին, կլավացնեն ընկալումը շրջապատող գունային աշխարհի հանդեպ և կնպաստեն ստեղծագործական մտքի զարգացմանը։


Steal like an Artist
Austin Kleon
Օրինակներով և վարժություններով լի այս դրական գիրքը կարող է ստեղծագործական ջիղ ներդնել յուրաքանչյուր ընթերցողի կյանքում:
Զարմանալի, վառ և ոգեշնչող աշխատանք, որը կօգնի ձեզ գտնել ինքներդ ձեզ և բացահայտել ձեր ստեղծագործական ներուժը, վերաբերում է ոչ միայն արվեստի հետ առնչվող մարդկանց կյանքին, այլև նրանց, ովքեր նոր են մտածում ստեղծագործ դառնալու մասին։


The Design of Everyday things
Don Norman
The Design of Everyday things ցույց է տալիս, որ լավ, կիրառելի դիզայնը հնարավոր է: Կանոնները պարզ են՝ տեսանելի դարձրեք իրերը, օգտագործեք բնական համադրություններ, որոնք կաշխատեն միասին, մոտ եղեք բնությանը և ձեռք բերեք յուրահատկություն տեսնելու անտեսանելին: Նպատակը. ընթերցողին առանց ջանք գործադրելու ուղղորդել ճիշտ ժամանակին՝ ճիշտ գործողության:


Visual Grammar: A Design Handbook
Christian Leborg
Կյանքը պատկերային աշխարհում մեզ բոլորիս դարձրել է վիզուալ հաղորդագրությունների անկուշտ, եթե ոչ դիտավորյալ սպառողներ: Համակարգչային գրաֆիկական գործիքների հեշտ հասանելիությունը մեզանից շատերին վերածել է կամ սիրողական, կամ պրոֆեսիոնալ դիզայներների:
Անկախ նրանից,պարզապես ցանկանում ես ծանոթանալ վիզուալ հասկացություններին, թե փորձառու դիզայներ ես ով փնտրում է նոր ուղիներ գաղափարները հաճախորդին փոխանցելու, Visual Grammar-ն այն պարզ և հակիրճ ձեռնարկն է, որը քեզ շատ է օգնելու:

FacebookLinkedInInstagramShare