fbpx

Ի՞նչ սովորել 2023-ին

2022-ին աշխատաշուկայում զգացվել են կտրուկ փոփոխություններ: Մի շարք մասնագիտություններ աստիճանաբար կորցնում են իրենց պահանջարկը, իսկ մյուսները չնայած՝ նոր են առաջացել, ունեն բարձր պահանջարկ գործատուների կողմից: Հատկապես աշխատաշուկա նոր մուտք գործողներին հարկավոր է տեղեկացված լինել պահանջված մասնագիտությունների և ապագա տարիների կանխատեսումների մասին: 

 

Ներկայացնում ենք ձեզ այս տարվա զարգացումների արդյունքում բարձր պահանջարկ ունեցող մասնագիտությունները, որոնք կպահպանեն իրենց դիրքերը 2023թ-ին և հետագա 3-5 տարիներին: 

 

Թվային/համակարգչային ոլորտ

 

Թվայնացումը նոր դռներ բացեց աշխատաշուկա նոր մուտք գործող մասնագետների համար: Այս ոլորտի մասնագիտությունների պահանջարկի աճը կապված է արհեստական բանականության զարգացմամբ և կիբերհարձակումների աճով: Այս տարի կիբերհարձակումների պատճառով աշխարհում գրանցվել է մոտ $6 տրիլիոնի վնաս: Ավելին, սկսած 2020թ-ի համաճարակից կիբերհարձակումները աճել են 600%-ով: Այնպես որ հիմա ճիշտ ժամանակն է, որպեսզի անցում կատարեք cyber security ոլորտ:

 

Կան նաև ինֆորմատիկայի ոլորտի այլ ճյուղեր, որոնք գնալով զարգանում են և խոսատնում են հետագա 5 տարիների ընթացքում մնալ պահանջված: Այդ մասնագիտությունների ցուցակում են.

 

  • Cloud computing architectures, Big Data and Iot (Internet of Thing)
  • Developers (Back-end, web blockchain, data)
  • Data analyst, data scientist, data engineer and data protection officer
  • BI developers (Business intelligence)     
     

 

User Interface (UI) և User Experience (UX) դիզայն

 

Մյուս մասամբ թվային մասնագիտությունը UI/UX դիզայներն է: Նրանք պահանջված են շուկայում, քանի որ գործատու կազմակերպությունները անցում են կատարում դեպի թվայնացում: Այսինքն հարկավոր են մասնագետներ, ովքեր կապահովեն կայքերի և հեռախոսային ծրագրերի անխափան աշխատանքը և պատշաճ տեսքը, կառուցվածքը: Ի դեպ, բիզնեսի հաջողման գրավականներից մեկը ճիշտ UI/UX դիզայնով կառուցվածքն է: 

Որպեսզի իմանաք, թե ինչպես դառնալ UI/UX դիզայներ, ինչ կայքեր ուսումնասիրել և առհասարակ որտեղից սկսել, կարող եք կարդալ 4 Քայլ UI/UX դիզայներ դառնալու համար բլոգը: 

 

Նաև վերջերս սկսել է հայտնի դառնալ նաև UX խորհրդատու հաստիքը: Այս հաստիքը, չնայած վերադաս չի UX դիզայների համար, ունի այլ պատասխանատվություններ և գործառույթներ: Իր նպատակը դիզայներին օգնելն է: UX խորհրդատուն ամփոփում է իր կատարած հետազոտությունը և ներկայացնում իր առաջարկները՝ հաճախ առաջարկելով փոփոխություններ կամ նոր նախանմուշ կառուցելով: UX խորհրդատուն օգնում է գործատուին ավելի լավ հասկանալ, թե ով է իր հաճախորդը և ինչ է ցանկանում: Աշխատանքը այս մասնագիտությունների մոտ հաճախ freelance է:  

 

Մարքեթինգի ոլորտ

 

Մարքեթինգի աշխատաշուկան վերջին տարիներին մեծ աճ է գրանցել, քանի որ կան հազարավոր լոկալ և միջազգային կազմակերպություններ, որոնք ցանկանում են բարելավել իրենց մարքեթինգային ռազմավարությունները, հատկապես թվային մարքեթինգի մասնագետների աշխատանքի ընդունման միջոցով:

 

Մինչև համաճարակը բազմաթիվ ընկերությունների համար թվային մարքեթինգը մարքեթինգ միքսի մի մաս էր կազմում: Այժմ արդեն, մարքեթինգը կենտրոնացած է հենց թվային մարքեթինգի շուրջ, քանի որ այս ոլորտը ապացուցել է իր արդյունավետությունը: 

 

Մարքեթինգի մասնագետներին զուգահեռ առաջանում է նաև մեծ պահանջարկ մարքեթինգ վերլուծաբանների համար: Այս մասնագիտությունը պահանջում է ինչպես բիզնես, մարքեթինգային գիտելիքներ, այնպես էլ վերլուծական, գիտական հմտություններ: Մարքեթինգ վերլուծաբանի աշխատանքը կայանում է շուկայի սեգմենտների և/կամ արշավների դատայի վերլուծությունը, ինչպես նաև անհրաժեշտ տվյալների և ցուցանիշների դուրս բերումը:  

 

Բացի վերը նշված ուղղություններից վերջին տարիներին պահանջվածությունը ավելացել է նաև այլ ուղղությունների մասնագետների նկատմամբ.

 

  • Content marketing specialist
  • Search engine optimisation (SEO) specialist
  • Social media marketing (SMM) specialist

 

Այսինքն, եթե դուք ունեք ստեղծարար մտածողություն, ուշադիր եք մանրուքների նկատմամբ և կարող եք արագ կողմնորոշվել և հարմարվել միշտ փոփոխվող մարքեթինգային ոլորտին, ապա  կարող եք սկսել ձեր կարիերան մարքեթինգում: 

 

Ի վերջո 

Ըստ կանխատեսումների ամբողջ աշխատաշուկան 2023թ-ին աճելու է 1.6%-ով: Նման զարգացումը պայմանավորված է հատկապես 1930-1960-ականներին ծնվածների թոշակի անցմամբ և նոր աշխատատեղերի ստեղծմամբ: 

 

Հետևելով նոր զարգացումներին և շուկայի փոփոխություններին կարող եք ճիշտ պահին սկսել նոր մասնագիտության ուսումնասիրությունները և դառնալ շուկայում պահանջված մասնագետ:

FacebookLinkedInInstagramShare