Deep ակադեմիա
Deep ակադեմիան առաջարկում է Գրաֆիկ դիզայնի, UI / UX դիզայնի, Թվային մարքեթինգի պրոֆեսիոնալ դասընթացներ:
Deep ակադեմիան հիմնվել է այն համոզմունքի վրա, որ ապագան կերտում են լավագույն մասնագետները: Մենք կօգնենք ձեզ դառնալ այն բացառիկ մասնագետը, ում հետ աշխատել կերազեն ստարտ-ափերը, ում հետ կցանկանան համագործակցել տեղական և միջազգային շուկայի լավագույն ընկերություններն ու կազմակերպությունները:
Մենք չենք վախենում մրցակցությունից: Հակառակը, մենք ցանկանում ենք հիմք դնել վաղվա մարքեթոլոգների ու դիզայներների սերունդին, որոնք նոր շունչ կհաղորդեն մարքեթինգի և դիզայնի աշխարհին և կօգտագործեն իրենց հմտությունները, որպեսզի բարելավեն ոլորտը և լինեն վաղվա նորարարները:
Մենք քայլում ենք ժամանակին համընթաց: Մեր միշտ թարմացվող նյութերը, բարձր որակավորում ունեցող մասնագետները և հրավիրված սփիքըրները իրենց գիտելիքն ու փորձը կկիսեն ձեզ հետ, որպեսզի հենց դուք դառնաք ոլորտի առաջատար մասնագետները:
Deep ակադեմիայի դասընթացները անցկացվում են փոքր խմբերով, որպեսզի բոլորը ժամանակ ունենան հարցնելու, սովորելու և փորձելու: Ուսանողները կարող են ձեռք բերել փորձառություն՝ աշխատելով իրական նախագծերի վրա, բարձր որակավորում ունեցող մասնագետների հետ և ունենան իրական արդյունքներ: Բոլոր դասընթացները անցկացնում են թոփ-մասնագետների և հրավիրված սփիքըրների կողմից, որոնք ունեն տարիների միջազգային փորձ:
Դասընթացների ավարտին ուսանողները ունենում են պրոֆեսիոնալ պորտֆոլիո՝ իրենց իրական նախագծերով և ստանում են ավարտական սերտիֆիկատ: Մենք ունենք նաև ինթերնշիփի հնարավորություն մեր լավագույն ուսանողների համար: Ոլորտում ուժեղ կապերի շնորհիվ դասընթացները գերազանց ավարտած ուսանողերի համար մենք ունենում ենք նաև աշխատանքի տեղավորման հնարավորություն: Մենք ցանկանում ենք տեսնել յուրաքանչյուր ուսանողի հաջողությունը և՝ որակը քանակից գերադասող տեսակը:
Կարծիքներ
Շրջանավարտները դասընթացի մասին
Մասնակցելով Google Ads-ի օնլայն դասընթացին, կարծիքս միանշանակ դրական է, քանի որ ստացել եմ բավական խիտ ու բազային գիտելիքներ։ Սա նաև շատ ողջունելի նախագիծ է այս արտակարգ դրության պայմաններում ինքնակրթվելու և զարգանալու համար։

Սա մի մեծ ուսումնական փորձառություն էր՝ ընկերական մոտեցմամբ ու մոտիվացնող մթնոլորտով: Հատուկ շնորհակալություն Գրաֆիկ Դիզայնի թրեյներ Սոնային՝ իր նվիրվածության և կատարած աշխատանքի համար: Ուրախ եմ ունենալ Deep-ին որպես իմ կարիերայի մի մաս:

Շատ շնորհակալ եմ տված գիտելիքների և լավ վերաբերմունքի համար, հատկապես Սոնային:

Շատ շնորհակալ եմ Deep Academy, ինչպես նաև Սոնա ջան:

Եթե մի քանի տասնյակ անգամ ընտրելու լինեի, թե որտեղ սովորեմ UX UI դիզայն, ես միևնույնն է կընտրեի Deep ակադեմիան և Դիանային՝ որպես թրեյներ:

I’m really happy that I chose Deep Agency for studying graphic design. I’m very thankful for the efficient course and for the warm attitude shown by the entire staff.

Ավարտել եմ գրաֆիկ դիզայնի դասընթացը և բառերով անհնար է նկարագրել, թե ինչքան շնորհակալ եմ: Իրոք կարիերայի ուժեղ սկիզբ էր, և վստահ եմ, որ ընտրել եմ Երևանի լավագույն դասընթացը: Լավ մթնոլորտ, դասընթացի օգտակար ծրագիր և լավագույն թրեյներ Համլետ Հայրապետյան: Շնորհակալ եմ Deep ակադեմիային:

Հրաշք անձնակազմ 😍 Հրաշք ուսուցում հանձին Դիանա Հակոբյանի 💜

Շնորհակալություն Deep Academy ին ստացած գիտելիքների,ջերմ միջավայրի ու նոր ընկերների համար։ Հատուկ շնորհակալություն Դիանային իր գիտելիքներով ու փորձով անմնացորդ կիսվելու համար:

Շատ ուրախ եմ, որ գրաֆիկ դիզայն սովորելու համար ընտրեցի հենց Deep Academy-ն։ Շատ շնորհակալ եմ արդյունավետ դասերի, որակյալ ուսուցման, և աշխատակազմի ջերմ վերաբերմունքի համար։

Շատ տեղեր եմ ուսումնասիրել մինչև վերջնական որոշելը, թե որտեղ անցնեմ գրաֆիկ դիզայնի դասեր: Ու միանշանակ կարող եմ ասել, որ Deep Academy-ն լավագույն ընտրությունն էր: Թրեյները՝ Սոնան շատ պրոֆեսիոնալ էր ներկայացնում մատերիալները ու շատ մատչելի: Ուրախ եմ, որ չեմ սխալվել ու ընտրել եմ հենց Deep Academy-ն:

Դուք տեսե՞լ եք դասախոսների կազմը: Անկասկած լավագույն ընտրությունն է գիտելիքները զարգացնելու և նորերը ձեռք բերելու համար:

Շնորհակալ եմ ստացած գիտելիքների համար: Հատկապես իմ անկրկնելի ամենա ամենա ամենա Դիանա Հակոբյանին:

Շնորհակալություն խորը գիտելիքի համար: Սիրելի Սոնա, դու լավագույնն ես!

Դուք լավագույնն եք!!! 💖 Ուրախ եմ, որ Ձեզ եմ ընտրել:

Ֆանտաստիկ դասընթաց էր, շատ բան սովորեցի UI/UX-ի մասին և անկասկած խորհուրդ կտամ այս դասընթացը! Շատ կրթական էր և հաճելի: Շատ օգտակար և ոգեշնչող! Շնորհակալություն!

Այս դասընթացը հրաշալի ընտրություն է նրանց համար, ովքեր ցանկանում են մասնագիտանալ UI/UX դիզայնում: Հրաշալի դասախոս՝ ընկերական միջավայր: Հրաշալի աշխատանք! Շնորհակալություն, Դիանա Հակոբյան!

Ուզում եմ շնորհակալություն հայտնել Սոնային որակյալ գիտելիքի, հարգալից վերաբերմունքի ու լավ մթնոլորտի համար:

Շատ պրոֆեսիոնալ ու լավ ծրագրված UX / UI դիզայնի դասընթաց էր, որովհետև թրեյները Դիանա Հակոբյանն է, ով ընկերական, բարեհամբույր ու հրաշալի դիզայներ է:

Հետաքրքիր էր սովորել UI/UX լավագույն թրեյներից՝ Դիանա Հակոբյանից:

Գրաֆիկ դիզայնի դասընթացները շատ կազմակերպված, ինֆորմատիվ, ընկերական ու ինտենսիվ են: SonArt Hakobi Manukyan, Դուք հրաշալի թրեյներ և դիզայներ եք:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել ստացած գիտելիքների և հետաքրքիր դասընթացի համար: SonArt Hakobi Manukyan, Դուք հրաշալի մարդ ու պրոֆեսիոնալ դիզայներ եք:

Մասնակցել եմ ux/ui դասընթացին և այն ուներ հրաշալի կառուցվածք: Սովորեցնելու մեթոդները բավականին լավ ու պարզեցված էին հասկանալու համար: Որպես թրեյներ խորհուրդ եմ տալիս Դիանային:

Հաճախ տրվող հարցեր
Դասընթացների ժամանակ ունենալու ենք հատուկ հրավիրված մասնագետներներ/սփիքըրներ, ովքեր իրենց փորձը և գիտելիքները կկիսեն ուսանողների հետ: Մենք աշխատում ենք իրական նախագծերի վրա, որի արդյունքում դուք հստակ պատկերացում եք կազմում, թե ինչպես է անցնում իրական աշխատանքային պրոցեսը: Դասընթացների բոլոր նյութերը անընդհատ թարմացվում են, իսկ թրեյներները իրենց ոլորտում առաջատար մասնագետներ են:
Deep ակադեմիայի փորձը ցույց է տալիս, որ երկու ամիսը միանգամայն բավական է թե տեսական, թե գործնական գիտելիքները յուրացնելու և սովորածում հմտանալու համար: Մեր ուսանողների մեծ մասն այսօր արդեն աշխատում են իրենց մասնագիտությամբ:
Մեր դասընթացները ամբողջական կուրսեր են, ինչը նշանակում է, որ թրեյները ուսանողներին ամեն ինչ սովորեցնում է զրոյից: Երեք դասընթացներից ոչ մեկի համար ծրագրային նախնական գիտելիքներ չեն պահանջվում:
Deep ակադեմիան բոլոր ուսանողներին տրամադրում է համակարգիչներ: Եթե ցանկանում եք աշխատել ձեր համակարգիչով, կարող եք բերել ձեզ հետ:
Իհարկե կարող եք: Ծրագրային իմացությունները ձեզ հնարավորություն կտան ամրապնդել արդեն սովորածը, նոր գիտելիքներ բացահայտել մեր թրեյների հետ և ավելի հմտանալ մասնագիտության մեջ:
Վճարումը կատարում եք փոխանցումով: Կարող եք վճարել երկու անգամով՝ գումարի կեսը մինչև դասընթացի մեկնարկը, մյուս մասը՝ մինչև երկրորդ ամսվա մեկնարկը:
Ուզու՞մ եք մասնագիտանալ: