Deep Ակադեմիա

Deep ակադեմիա

Deep ակադեմիա

Deep ակադեմիա

Deep ակադեմիան առաջարկում է Գրաֆիկ դիզայնի, UX/UI դիզայն և Թվային մարքեթինգի պրոֆեսիոնալ դասընթացներ:

 

Deep ակադեմիան հիմնել ենք այն համոզմունքի վրա, որ ապագան կերտում են լավագույն մասնագետները: Մենք կօգնենք ձեզ դառնալ այն բացառիկ մասնագետը, ում հետ աշխատել կերազեն ստարտ-ափերը, ում հետ կցանկանան համագործակցել տեղական և միջազգային շուկայի լավագույն ընկերություններն ու կազմակերպությունները:

 

Երբևէ երազե՞լ եք հանդիպել ռոք-աստղի: Մեր Գրաֆիկ դիզայնի պրոֆեսիոնալ դասընթացից հետո դուք կլինեք դիզայնի աշխարհի Կուրտ Քոբեյնը: Եթե ուզում եք լինել Թվային Մարքեթինգի աշխարհի Ֆրեդի Մերկուրին, մենք ունենք այդ «բեմ» տանող բանալին: UX/UI դասընթացից հետո դուք կլինեք վեբ աշխարհի Միք Ջագերը:

 

Մենք չենք վախենում մրցակցությունից: Հակառակը, մենք ցանկանում ենք հիմք դնել վաղվա մարքեթոլոգների ու դիզայներների սերունդին, որոնք նոր շունչ կհաղորդեն մարքեթինգի և դիզայնի աշխարհին և կօգտագործեն իրենց հմտությունները, որպեսզի բարելավեն ոլորտը և լինեն վաղվա նորարարները:

 

Մենք քայլում ենք ժամանակին համընթաց: Մեր միշտ թարմացվող նյութերը, բարձր որակավորում ունեցող մասնագետները և հրավիրված սփիքըրները իրենց գիտելիքն ու փորձը կկիսեն ձեզ հետ, որպեսզի հենց դուք դառնաք ոլորտի առաջատար մասնագետները:

 

Deep ակադեմիայի դասընթացները անցկացվում են փոքր խմբերով, որպեսզի բոլորը ժամանակ ունենան հարցնելու, սովորելու և փորձելու: Ուսանողները կարող են ձեռք բերել փորձառություն՝ աշխատելով իրական նախագծերի վրա, բարձր որակավորում ունեցող մասնագետների հետ և կունենան իրական արդյունքներ: Բոլոր դասընթացները անցկացնում են թոփ-մասնագետների և հրավիրված սփիքըրների կողմից, որոնք ունեն տարիների միջազգային փորձ:

 

Դասընթացների ավարտին ուսանողները կունենան պրոֆեսիոնալ պորտֆոլիո իրենց իրական նախագծերով և կստանան սերտիֆիկատ: Մենք ունենք նաև ինթերնշիփի հնարավորություն մեր լավագույն ուսանողների համար: Ոլորտում ուժեղ կապերի շնորհիվ դասընթացները գերազանց ավարտած ուսանողերի համար մենք ունենում ենք նաև աշխատանքի տեղավորման հնարավորություն: Մենք ցանկանում ենք տեսնել յուրաքանչյուր ուսանողի հաջողությունը և՝ որակը քանակից գերադասող տեսակը:

Մեր դասընթացները

Կարծիքներ

Շրջանավարտները դասընթացի մասին

Հաճախ տրվող հարցեր

Դասընթացների ժամանակ ունենալու ենք հատուկ հրավիրված մասնագետներներ/սփիքըրներ, ովքեր իրենց փորձը և գիտելիքները կկիսեն ուսանողների հետ: Մենք աշխատում ենք իրական նախագծերի վրա, որի արդյունքում դուք հստակ պատկերացում եք կազմում, թե ինչպես է անցնում իրական աշխատանքային պրոցեսը: Դասընթացների բոլոր նյութերը անընդհատ թարմացվում են, իսկ թրեյներները իրենց ոլորտում առաջատար մասնագետներ են:

Deep ակադեմիայի փորձը ցույց է տալիս, որ երկու ամիսը միանգամայն բավական է թե տեսական, թե գործնական գիտելիքները յուրացնելու և սովորածում հմտանալու համար: Մեր ուսանողների մեծ մասն այսօր արդեն աշխատում են իրենց մասնագիտությամբ:

Մեր դասընթացները ամբողջական կուրսեր են, ինչը նշանակում է, որ թրեյները ուսանողներին ամեն ինչ սովորեցնում է զրոյից: Երեք դասընթացներից ոչ մեկի համար ծրագրային նախնական գիտելիքներ չեն պահանջվում:

Deep ակադեմիան բոլոր ուսանողներին  տրամադրում է համակարգիչներ: Եթե ցանկանում եք աշխատել ձեր համակարգիչով, կարող եք բերել ձեզ հետ:

Իհարկե կարող եք: Ծրագրային իմացությունները ձեզ հնարավորություն կտան ամրապնդել արդեն սովորածը, նոր գիտելիքներ բացահայտել մեր թրեյների հետ և ավելի հմտանալ մասնագիտության մեջ:

Վճարումը կատարում եք փոխանցումով: Կարող եք վճարել երկու անգամով՝ գումարի կեսը մինչև դասընթացի մեկնարկը, մյուս մասը՝ մինչև երկրորդ ամսվա մեկնարկը:

Ուզու՞մ եք մասնագիտանալ: